Փաշինյանն ու Քոչարյանը պետք է երկխոսեն․ հեղաշրջման «հաճույքը» ժողովուրդն արդեն վայելել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Անհանդուրժողականությունը սկզբունքայնություն չէ։ Փաշինյան-Քոչարյան երկխոսությունը պարտադիր է, եթե երկրի շահով ենք առաջնորդվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ 

Բաբայանը կարծում է, որ մեղադրանքների մեջ օգուտ չկա, երկխոսություն է հարկավոր։
«Ընդվզումը ՀՀ-ում հաղթանակ ապահովվել է երկու անգամ՝ 1988թ․-ին և 2018թ․-ին։ Բոլոր նրանք, ովքեր ակնկալում են ժողովրդական լայն ընդվզում, պետք է հասկանան, որ առանց նոր գաղափարների և ձևերի հաջողողության չեն հասնելու։ Հայրենիքը Փաշինյանից «փրկելու» ցանկությունը քիչ է։ Դա խոսք է, ինչը նշանակում է՝ չհասկանալ մարդկանց ինչ է հետաքրքրում։ Պարզունակ ու հեշտ լուծում է ամեն ինչ նրա ուսերին բարդելը։ Ժամանակին ասում էի, որ «Մերժի՛ր Սերժին» պետք չէ, պետք է համակարգը մերժել, չարվեց։ Եթե նույնը կկրկնվի հիմա՝ ամեն ինչ բարդվի մեկի վրա, քավ լիցի, խոսքը Փաշինյանի մնալու կամ գնալու մասին չէ, նշանակում է ոչինչ չվերլուծել»,- ասել է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս