«Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից 18-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթյա բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ