Փորձ է արվել ինձ կանգնեցնել, որ որևէ սադրիչ մոտենա, հարվածեմ, ինձ տանեն այդ հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

նարեկ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Նա բերման էին ենթարկվել դիմակը ոչ պատշաճ կրելու համար։

«Ծխում էի, ծխելուս ընթացքում դիմակս իջեցրել էի, բնականաբար, ոչ ոք դիմակով չի կարող ծխել։ Ծխախոտս աղբարկղի մեջ նետելիս արդեն ոստիկանը մոտենում էր ինձ։ Երբ մոտեցավ ինձ, ասացի, որ ծխում էի, հիմա դիմակս կբարձրացնեմ։ Այդ ընթացքում ոստիկանն ինձնից պահանջում էր անձը հաստատող փաստաթուղթը, ես ցույց էի տալիս, հետո ասում էր՝ տո՛ւր՝ ես բռնեմ, ասում էի՝ ո՛չ և այլն։ Մոտենում է ալեհեր մի Նիկոլ Փաշինյան, առանց դիմակի և ասում է՝ այդ ո՞վ է սուտասանը, ես էլ ասում եմ՝ քո սիրելի Նիկոլն է սուտասան։

Եվ կապիտանը լուրջ հետեւում է, թե ինչպես է այդ սադրիչը, որը եկել էր, որ մի հատ ապտակ հասցնեի ու դառնայի խուլիգանության մասնակից»,- պատմել է Նարեկ Սամսոնյանը։

Հարցին՝ բողոքարկելո՞ւ է արձանագրությունը, Սամսոնյանն ասաց, որ դրա կարիք չկա. «Ասել եմ՝ կտուգանվեմ, երբ ողջ ոստիկանական համակարգը կսկսի հաց ուտել և ծխել՝ դիմակը բերանին դրած։ Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը՝ դիմակը բերանին դրած, հաց է ուտում, ես պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել։

Ես որևէ խախտում թույլ չեմ տվել։ Ոստիկանության կողմից փորձ է արվել ինձ կանգնեցնելու, որպեսզի որևէ սադրիչ մոտենա, ես հարվածեմ նրան, ու ինձ տանեն այդ հոդվածով: Չի ստացվել»։

--00—ԼՄ