ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

եժկ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստում հայտարարություն է ընդունվել, որում Ադրբեջանին կոչ է արվում  արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։

Հորդորել են Եվորապական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:

Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։

--00—ՄՀ