Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա, 9 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

գորիս ճանապարհ բեռնատարներ

Հունվարի 30-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ծաղկաշեն գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած, Եղիպատրուշ, Ափնա և Ծաղկահովիտ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ 

--00—ԼՄ