Իսրայելական ուժերն արգելափակել են Գազայի հատվածի հյուսիսից հարավ տանող ճանապարհներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1123127

Պաղեստինցի ականատեսները հաղորդել են, որ իսրայելական տանկը և զրահապատ մեքենան փակել են Գազայի հատվածի առանցքային ճանապարհներից մեկը, որը անկլավի հյուսիսը կապում է հարավին, և մոտեցել են Գազա քաղաքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ ըստ ականատեսների՝ իսրայելական զրահատեխնիկան Սալահ-ալ-դին ճանապարհի վրա է եղել՝ Կարնի-Նեթզարիմ խաչմերուկի մոտ։

Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է մի մեքենա տանկին մոտենալուց հետո շրջադարձ անում, որից հետո տանկը կրակ է բացում և ոչնչացնում մեքենան։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիին առավոտյան ճեպազրույցի ժամանակ հարցրել են իսրայելական տանկերի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել տարածված տեղեկությունները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ