Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել. Փաշինյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են այնտեղ ապրել 20-րդ դարի սկզբին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում իր հնչեցրած «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությանը:

«Մենք քննարկել ենք շատ կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման-նախապայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92 թ. առկա ժողովրդագրական իրավիճակին և ստատուս-քվոյին համապատասխան, երբ, իմ կարծիքով, չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, ու մենք կարող էինք ասել, որ այն գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո»,- նշեց նա՝ հարց ուղղելով, թե ովքե՞ր են Շուշին համարելու հայկական վերահսկողության ներքո, եթե այն բնակեցված լինի 96 տոկոս ադրբեանցիներով:

Փաշինյանը նշեց, որ կառավարության դեմ լրատվական մանիպուլյացիաներ են տեղի ունենում, հենց այդ շահարկումներին վերջ տալու համար էլ հանդես է գալիս ուղիղ եթերով:

--00--ԱԹ