24 միլիոն դրամ է տրվել՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։

24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար:

Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար»։

--00--ԱԹ