Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

կոլաժ

 Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաղորդում հանցագործության մասին

Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։

Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։

Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքը ահազանգերից հետո շարունակվում է։

Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքի»։

--00—ՄՀ