ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ ՀՕՊ ժամանակակից միջոցներով: Այդ միջոցների մեջ են մտնում գլխավորապես ռադիոճնշման և ռադիոխոցման համակարգերը: Միայն այդ համակարգերի գոյության դեպքում հնարավոր կդառնար արդյունավետ կիրառել ԱԹՍ-ներ խոցող զինատեսակները, որոնք ունեցել ենք: Այդպիսով լիարժեք փակված կլիներ Արցախի օդը, ինչպես ասում էր իշխանությունը, որը, փաստորեն, ամբողջությամբ սուտ էր:
Այս ամենից հետո նոր կարելի կլիներ մտածել ԱԹՍ-ների ու կործանիչ ավիացիայի ձեռքբերման մասին: Մենք երբեք հարձակողական ռազմաքաղաքականություն չենք վարել, ուստի՝ առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է»:
--00—ԼՄ