Առավոտից տասնյակ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հասարակական

Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի:

Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ»:

--0--ԿԿ