Լոռու մարզում բախվել են 07-ն ու 099-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

Հունվարի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմանում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

--00—ԼՄ