Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 94,2 մլն թեստ են կատարել

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

կորոնավիրուս

Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 94,2 միլիոն թեստ: Այս մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 94,2 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրությունում: Անցած մեկ օրում կատարվել Է 326 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքի պատճառով հունվարի 12-ի դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 618,1 հազար մարդ։

  --00—ՄՀ