Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը Երևանում բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ձերբ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին Երևան-Դուբայ չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Գուրդև Դ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 9-ից Բելգիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

--00—ԼՄ