Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, այսօր ժամը՝ 12։00-ին շտապ հավաք է հրավիրում Արդարադատության նախարարության մոտ։

«Առավոտյան փոքր խմբով այստեղ եկանք, ինքնաբուխ հավաքի միջոցով մտադրություն ունեինք այստեղ հարցեր ուղղել Արդարադատության նախարարին՝ կապված  բավականին ճշմարտանման տեղեկությունների հետ, որոնք երեկ մամուլում տարածվել էին, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ  է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է»,- նշում է իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը կոչ է անում մասնակցել հավաքին և պահանջել տեղեկատվություն՝ ի՞նչ պայմանագրի մասին է  խոսքը, ի՞նչ ենք մենք զիջում եւ այլն։

--00--ԱՀ