Արտակ Բեգլարյանը հանդիպել է արդարադատության նախարարության պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

․

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 13-ին հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավար կազմի, ինչպես նաև նախարարությանը կից գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ՝ ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, ինչպես նաև առաջիկայում հետագա աշխատանքներն ու արդյունավետության զարգազման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Պետնախարարն իր խոսքում նշել է, որ առայսօր ամենաքիչն է զբաղվել արդարադատության ուղղությամբ՝ մի կողմից ընդգծելով այս ոլորտի պատասխանատուների պրոֆեսիոնալ աշխատանքը, մյուս կողմից մատնանշելով այլ բնագավառներում անհապահաղ լուծումներ պահանջող առկա հրատապ խնդիրները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Այսօր արդարադատության նախարարության համակարգը բնականոն աշխատանքային ընթացք ունի, սակայն մի շարք խնդիրներ կան, որոնք այս կամ այն ձևով ազդում են աշխատանքի արդյունավետության վրա: Խնդիրների մի մասը հնարավոր է լուծել, բայց կան հարցեր, որոնց համակարգային մոտեցում է անհրաժեշտ»:

Հանդիպմանը արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավարները պետնախարարին հակիրճ ներկայացրել են իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին:

Հանդիպման ավարտին պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ այսուհետ նման հանդիպումները շարունակական կլինեն:

--00--ԱՀ