Արցախի ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացվել նորանշանակ նախարարը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացվել արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանը

Հունվարի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ԱԳՆ ղեկավար կազմին է ներկայացրել արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանին։

Ստորև՝ Դավիթ Բաբայանի կենսագրությունը.

Ծննդյան թիվն ու վայրը՝

1973 թ. ապրիլի 5-ին , ք. Ստեփանակերտ։

Կրթություն՝

1994 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ։

1997 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։

1998թ. ավարտել է Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն՝

1998-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝

- քաղաքական վարչության երկրորդ քարտուղար,

- քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,

- քաղաքական վարչության պետ։

2001-2005 թթ. աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում։

2005-2007 թթ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական։

2007-2013 թթ.՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ։

2013 թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2020 թ. մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական:

2021 թ. հունվարի 4-ին նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Աշխատություններ

Պատմական գիտությունների դոկտոր է։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, այդ թվում՝ 6 մենագրությունների և շուրջ 300 հրատարակությունների։

Պարգևներ

2016 թ. պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Երկու զավակի հայր է:

--00--ԱՀ