Ողբերգական վթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. մահացել է «Օպել»-ի 27-ամյա ուղևորուհին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմանում Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց, գրում է shamshyan.com–ը:

Վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից 27-ամյա Աստղիկ Հովսեփյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական:

--00—ԼՄ