Ողբերգական վթար. «BMW»-ն գտել են ձորակում, վարորդի դին՝ մեքենայից 60 մ հեռու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

1

Հուլիսի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամայան կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված «BMW» մակնիշի ավտոմեքենա կա։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայրում զնություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված «BMW»-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ արձանագրելով տղամարդու մահը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։ 

--00—ԼՄ