Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News

գորիս

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

--00--ԱԹ