Գալիք տոների առթիվ Փաշինյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

Փաշինյան

Գալիք տոների առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 --00—ՄՀ