ՀՀ  և Մալթայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

agn.thumb_.jpg

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս է հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:

Իր հերթին Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իեն Բորգն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Մալթայի հարաբերություններում արձանագրվող առաջընթացը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, ինչպես նաև աջակցելու Հայաստանում ԵՄ ներգրավվածության աճին, այդ թվում՝ ԱլԳ շրջանակներում:

--00--ԶՀ