ԱՀ ՏԿԵՆ-ն  կոչ է անում տան վարձը բարձրացրած անձանց տվյալները փոխանցել նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

ՏԿԵ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Եթե մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը դուք վարձակալում էիք բնակարան (առանձնատուն), և պատերազմից հետո սեփականատերը բարձրացրել է վարձավճարը կամ ձեզ հանել է տնից՝ բարձր գնով այլ ընտանիքի տալու նպատակով, խնդրում ենք նամակով տեղեկացնել մեզ՝ նշելով ձեր ու սեփականատիրոջ տվյալները և տան հասցեն»:

    --00—ՄՀ