«Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան». ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:

«Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան` ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, և երբ դու դեռ 31 տարեկան ես: Շնորհավորում ենք իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ», գրված է ՖԻՖԱ-ի՝ Թվիթերի միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: 10-րդ անգամ Հայաստանի՝ 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ստացել է 133 միավոր:

--00—ԼՄ