Ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների ավտոերթի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան մեծ թվով ոստիկանական ուժեր փակել են Երևան-Գորիս ավտոմայրուղին՝ գորիսեցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել Սյունիքի մարզի մուտքի մոտ: Ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների կազմակերպած ավտոերթի ընթացքը։ 

նկար

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ, ըստ մամուլում շրջանառվող տեղկության, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։

--00—ԼՄ