Թորոսյանը և Սինանյանը քննարկել են Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Թորոսյան Սինանյան

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոտեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ:

--00--ԱԹ