Սուտ է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի հատվածում դիրքեր են զիջվելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով այն տեղեկությունը, թե մարզից տարածքներ են զիջելու թշնամուն:

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն. այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում, մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ, զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը  նույնպես չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»,-գրել է մարզպետը։

--00—ԼՄ