Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 36.9 մլն դոլար կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքի՝ Հայաստանին Stand-By վարկային ծրագրով կտրամադրվի 36,9 մլն ԱՄՆ դոլար։

«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։ Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, հետևաբար վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»։

Հիմնավորելով այս որոշումը՝ կազմակերպությունից նշում են, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել ոչ միայն ողջ աշխարհը պատուհասած COVID-19-ի համավարակից, այլև աշնանը ԼՂ հակամարտության սրացումից։ ԱՄՀ-ի հաշվարկներով՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7 տոկոսով»,- ասված է ԱՄՀ-ի տարածած հաղորդագրությունում:

--00—ԼՄ