Կամ մեզ սնանկացնելու են, կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին․ Փայլան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News        

Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր «Twitter»-ի էջում դարձյալ քննադատել է թուրքական պետության վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ մինչ ամբողջ աշխարհում տոկոսադրույթները զրոյացվում են, Թուրքիայի գանձապետարանը շարունակում է թողարկել ԱՄՆ դոլարով պարտատոմսեր 9%-ով, իսկ բանկերը դոլարով պարտատոմսեր են թողարկում 12%-ով։

«Բայց ոչ ոք նրանց երեսին չի նայում։ Ինչու՞։ Որովհետև պալատական ռեժիմի հանդեպ վստահություն չունեն։ Դոլարի պահուստները նվազում են։ Կամ մեզ սնանկացնելու են. կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»,- ասել է հայ պատգամավորը։