Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հարգելի համաքաղաքացիներ, ս. թ. դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները կվերսկսեն բնականոն աշխատանքը:

Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:

Դիմումների համար՝ անցնել հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ