Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Երևանի քաղաքապետարանը կփակի «Մեկ պատուհան»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News     

քաղաքապետարան

 

Երևանի քաղաքապետարանը կոր+ոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու համար մարտի 17-ից քաղաքապետարանի աշխատանքում որոշակի փոփոխություններ կկատարի։

Այս մասին քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։

Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։

Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։

Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։

Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։

Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/

 Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր https://www.yerevan.am/am/hot-line/»,- ասված է հայտարարությունում։