ԼՂ-ում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե կարգավորման բանաձևերը կյանքի կոչվեին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News

Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման բանաձևը կյանքի կոչվեր։

Ըստ Պեսկովի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալմանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու տարիների փորձերը։

 «Այս բանաձևերը կային, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին այս կամ այն պատճառով։ Եթե դրանք կյանքի կոչվեին թեկուզ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր երիտասարդ հայերի և ադրբեջանցիների մահից »,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է՝ հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, և, ելնելով դրանից, սկսել է ռազմական գործողություն:

--00—ՄՀ