Արցախում օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը կլուծվեն փետրվարին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

Արցախ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության անդամները վերջին օրերին այցելել են ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլն):

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվարին, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային Ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ (հատկապես խոսքը վերաբերվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին)»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն անդրադարձել է շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

 --00—ՄՀ