ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում. նրան այս պահին վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

արարատ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին:

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է Էդվարդ Աղաջանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ուղիղ եթերում ևս անդրադարձավ Արարատ միրզոյանին ծեծի ենթարկելու միջադեպին՝ տեղեկացնելով, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց այս պահին նա վիրահատվում է:  

Ավելի վաղ ցուցարարները դաժան ծեծի են ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Միջադեպի մասին տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերցից մեկը:

Տեսանյութից երևում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեքենան է, ցուցարարին հորդորում են՝ դուրս հանել պաշտոնյային կամ շրջել մեքնենան, սակայն երբ նա դուրս է գալիս, չնայած հորդորներին, որ սահմանին կանգնած տղերք կան, պետք է զգոն լինել, սկսվում է քաշքշուք, որը վերածվում է ծեծկռտուքի:

--00—ԼՄ