Վաշինգտոնում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

աշխարհ

Վաշինգտոնում հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ։ Այս մասին հայտնում է ANCA-ն:

Լինքոլնի հուշահամալիրի մոտ մասնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների:

Հանրահավաքը կազմակերպել էր ՀՅԴ «Դաշնակցության» երիտասարդական թևը:

Ակտիվիստները ձեռքում պահել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ երկու հայկական հանրապետություններին աջակցող կարգախոսներով:

--0--ԿԿ