Վաշինգտոնը, Մոսկվան կշարունակեն կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով. ի՞նչ անենք մենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: 

Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար, մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ 

Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, սանկցիաներ, մրցակցություն: Բայդենի արտաքին քաղաքականությունը առավել կոշտ, ակտիվ և նախաձեռնող է լինելու: Մոսկվայի հետ համարյա թե չկան համագործակցության ընդանուր եզրեր: Վաշինգտոնը չի ընդունում «ազդեցության գոտիներ» հասկացությունը: Նա Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մրցակցելու է ամեն տեղ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում և մեր երկրում: 

Մեր վիճակը բավականին բարդ է լինելու: Իրավիճակի միակ ելքը լինելու է պրագմատիզմը, չոր հաշվարկը, իրողությունները հաշվի առնելով՝ հստակ դիրքորոշումը: 

Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն, ճկուն դիվանագիտություն:

Սրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են: 

Սա է միակ բանաձևը այս և այլ մարտահրավերների դեմ»:

--00—ԼՄ