Ալիևը խոստովանեց՝ հայերն ունեն ամուր պաշտպանական դիրքեր և, ինչքան անհրաժեշտ է, զենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

տաթւ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալիևի հայստատարությանը։

«Բաքվի բռնապետը իր այսօրվա ելույթում, քարոզչական բոլոր ձևակերպումներով հանդերձ, խոստովանեց, որ հայերը ունեն ամուր պաշտպանական դիրքեր և, ինչքան որ անհրաժեշտ է, զենք։ 

Հիշեցնենք՝ Ալիևին, որ հայոց բանակը հզոր է, ունի ամուր կամք և անկոտրում է իր ապրելու իրավունքը պաշտպանելու համար մղվող այդ ծանր պատերազմում»,-գրել է պատգամավորը և հավել #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգը։

Հիշեցնենք, ռազմական գործողությունները մեկնարկել են սեպտեմբերի 27-ին։ Առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ