Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն մյուսները․ Իրանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

իրանի ագն

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, նշել է, որ երկու ժողովուրդների կապերն անխախտելի են, ու չպետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք երկու երկրների շահերից չեն բխում: 

Նշենք, Ալիևը ասել էր՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։
 

Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ վեճերը լուծել դիվանագիտական  ճանապարհով․

«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ դիվանագիտությանը: Ամբիոնների հետևից արվող հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը: Մենք շեշտում ենք բարիդրացիականության պահպանման անհրաժեշտությունը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն այն կողմերը, որոնք լարվածություն են ցանկանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններում»,- ասել է խոսնակը: 

Նա նաև հաստատել է ադրբեջանցի դիվանագետների արտաքսման լուրը՝ նշելով՝ դա արվել է ի պատասխան իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլի: 
 

--00—ՍՊ