«Մեր համբերությունն անսահման չէ»․ Իրանից պատասխանում են Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նիկզադ

«Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է ցուցաբերել իր հարևանների նկատմամբ։ Իրանը շատ ընդհանրություններ ունի իր հյուսիս-արևմտյան հարևանների, հատկապես՝ Ադրբեջանի հետ, և մենք միշտ հարգել ենք այդ երկիրը»։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը՝ խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է տեղյակ լինի, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը (Իրաքը) մեկ անգամ սխալ է թույլ տվել, և, չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը, 8 տարի շարունակ չի կարողացել դիմակայել, ուստի մենք Ադրբեջանի պետական գործիչներին խորհուրդ ենք տալիս պահպանել և հարգել բարիդրացիության սկզբունքը:

Նիկզադն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, սակայն Ադրբեջանը պետք է զերծ մնա արկածախնդրությունից․ «Իրանը մինչ այժմ համբերատար է եղել, բայց համբերությունը սահմաններ ունի։ Մենք չունենք հակասություններ, սահմանները, իշխանությունները, երկու երկրների տեսակետները պարզ են, երկրներից յուրաքանչյուրն ունի անկախություն, բայց ադրբեջանցիները չպետք է մոռանան պատմությունը։ Եթե ​​սիոնիստական ​​խմբավորում է տեղակայված Ադրբեջանում, նրանք ոչինչ չեն կարող անել։ Մեր սիրտը ցավում է ադրբեջանցի ժողովրդի համար։ Մենք պետք է մեր հարաբերությունները զարգացնենք խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերության սահմանը կա»,- նշել է նա։

--00—ՍՊ