Արցախում կռվող ահաբեկիչները կարող են անցնել Հյուսիսային Կովկաս. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Թուրքիան կարող է ուղղորդել Արցախում ներգրավված ահաբեկիչներին՝ անցնել Ադրբեջանի միջոցով Հյուսիսային Կովկաս, որպեսզի այնտեղ ապակայունացնի իրավիճակը և շեղի ՌԴ-ին ԼՂ հիմնախնդրից։ Այդ մասին 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ 

«Ահաբեկիչները իրական վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Չեչնիայի ղեկավարն արդեն հայտարարեց, որ ոչնչացվել են ահաբեկիչներ, որոնք եկել են դրսից (մասնավորապես, Սիրիայից - խմբ.)։ Ադրբեջանը Հյուսիսային Կովկասի հետ ունի անմիջական սահման, և կա իրական վտանգ, որ նրանք կարող են անցնել ՌԴ այդ տարածաշրջան։ Էրդողանի խնդիրներից մեկը Հյուսիսային Կովկասի ապակայունացումն է, որպեսզի շեղի ՌԴ-ի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղից», - ասել է նա։ 

Հարությունյանը նաև հիշեցրել է, որ 90-ականներին արդեն նմանատիպ փորձ Թուրքիայի կողմից եղել է, երբ նա Չեչնիայում ակտիվ օգնում էր ահաբեկչական խմբավորումներին՝ ՌԴ-ի հարավն ապակայունացնելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ