Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ ԼՂ հարցով կրկին քննարկում է ունեցել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը:

Նախօրեին Շոյգուն արդեն հեռախոսազրույց ունեցել էր թուրք պաշտոնակցի հետ: Նրանք քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում:

--00--ԱԹ