Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ռահմոն
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը:

«Ադրադարձ է եղել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման արդիական հարցերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Բելառուսում իրադրության զարգացմանն ու Աֆղանստանում կարգավորման հեռանկարներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00—ԼՄ