Իդլիբում թուրք գեներալ է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News          

թուրք գեներալ

Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք գեներալ է մահացել: Այս մասին Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «գեներալ մայոր Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հենց ծառայության ընթացքում»:

Նշվում է, որ  գեներալը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Էրդողանի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

             

-- 00—ՄՀ