Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: