Պուտինն ու Էրդողան կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը․ Կրեմլը հաստատում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

պուտին
РИА Новости գործակալությունը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Ռուսաստանում կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի սրացումը: 

«Մարտի 5-ին նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որը Ռուսաստան կայցելի աշխատանքային այցով: Կքննարկվի սիրիակա կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի ներկայիս սրացումը»,-նշվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությումում:

Նշենք, որ փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերն օդային հարվածներ էին հասցրել թուրքական զինված ուժերին, որի հետևանքով մահացել էր 33 զինվորական, 32 վիրավոր էին։ Թուրքիան հայտարարել էր «Գարնանային վահան» ռազմական գործողության մասին։