Պուտինի և Էրդողանի բանակցությունները Կրեմլում շարունակվում են 5 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, նախ երկու երկրների առաջնորդները շփվել են առանձնազրույցի շրջանակում, այնուհետև նրանց են միացել պատվիրակությունների անդամները:

Բանակցությունների հիմնական թեման եղել է սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը: Պուտինի և Էրդողանի հանդիպումը Կրեմլում սկսվել է Երևանի ժամանակով 15:06-ին: