Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը առնետի կերած ձուկն էր կերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան մասին տնեցիները չգիտեն: Այդ մասին Aravot.am-ին հայտնել է Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը:

Ըստ աղբյուրի՝ գյուղապետին հայտնի չէ՝ բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից՝ մահացած կինն առողջական ի՞նչ այլ խնդիրներ է ունեցել:

«Չգիտենք՝ ինչից է արյունահոսել, ինքը հետո լավացել էր, տեղափոխել են հոգեբուժարան, հակաթույնը չեն տվել, ասում են՝ դրանից է մահացել: Ինքը կռիսի կերած ձուկն էր կերել, ձուկը թունավորված էր»,-ասել է մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը:

Ինչ վերաբերում է իր ամուսնու առողջական վիճակին, Էմմա Հակոբջանյանն ասել է, որ նա դեռ հիվանդանոցում է. «Բժշկուհին ասաց՝ պետք է Ձեր ամուսնուն էլ այդ դեղը տան, եթե չխմի, իր մոտ էլ է տենց լինելու, վատանալու է, էլ հետ չգա:

Մեր ամբողջ ընտանիքի անդամները, բացի աղջկանիցս, ինքը տանը չի եղել, թունավորվել են մկնդեղից, չիմանալով կերել ենք».-ասել է Էմմա Հակոբջանյանը, ապապ հավելել, որ Երևանի հիվանդանոց տեղափոխված իր բոլոր թոռներն արդեն դուրս են գրվել, տեղափոխվել մանկատուն:

--00—ԼՄ