Կրթության և գիտության կարողություններով կկարողանանք հեղափոխել մեր երկիրը. Ավինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ:

«Գիտելիքը ուժ է: Գիտելիքը հարստություն է: Գիտելիքը մի նոր աշխարհի բանալի է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ:

Համոզված եմ, որ կրթության ու գիտության ստեղծած անսահմանափակ կարողությունները մեզ դաշնակից դարձնելով կկարողանանք հեղափոխել ու վերափոխել մեր երկիրն ու աշխարհը, կառուցել ժամանակակից, հզոր ու բարեկեցիկ Հայաստան»,-նշված է փոխվարչապետի ուղերձում:

--00—ԼՄ