Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

Արամ Մայիլյան

Մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան  շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ, հրապարակախոս, մտավորական Արամ Մայիլյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Մայիլյանի կինը՝ լրագրող Նարինե Մկրտչյանը․

«Գույժ....Երեկ երեկոյան հանկարծամահ եղավ ինձ համար կարեւոր ու թանկ մարդ։ Անժամանակ, Արա՜մ ջան, հանգչի՜ր խաղաղությամբ, քո կարիքը, խոսքերիդ ու գնահատականներիդ, դեռ երկար կզգանք։ Նարինեն ու Սոսեն միշտ են կորստյանդ բեռը զգալու, բայց եւ քո լույսն է նրանց Ուժ տալու։ ԱՐԱՄ ՌՈւԲԵՆԻ ՄԱՅԻԼՅԱՆ. Ծնվել է 1954 թ. փետրվարի 6-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Ֆիզմաթ գիտ. թեկնածու: Աշխատել է Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի եւ սարքերի ԳՀ լաբորատորիայում՝ գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ»։

-- 00—ՄՀ