Ծառուկյանին կարծես պատանդառել են ու ստիպում են քաղաքական ինքնասպանության գնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը մինչ այս պահը բավական կոռեկտ ու ադեկվատ է եղել կառավարությանն ու իշխանությանն ուղղված քննադատություններում, այժմ անսպասելի հայտարարություն է արել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Ծառուկյանին կարծես պատանդառել են ու ստիպում են քաղաքական ինքնասպանության գնալ:
«Այս փուլում Ծառուկյանը նման քայլի չպետք է գնար, եթե գնացել է, ուրեմն նրա հետ ինչ-որ բան այն չէ: Պետք է պարզել՝ ինչն այն չէ: Նրա կողմից պատերազմի երկրորդ ֆրոնտ բացելը ժողովուրդը չի ներելու.»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս